ՆԱՏՕ-ի կողմից Հայաստանում կազմակերպվող Ճգնաժամերի կառավարման 2008թ. վարժանքի վերաբերյալ 12 ապրիլ 2008թ.
14 ապրիլի, 2008ՆԱՏՕ-ի Ճգնաժամերի կառավարման համակարգի գործունակության ապահովման նպատակով ՆԱՏՕ-ի կողմից պարբերաբար կազմակերպվում եւ անց են կացվում Ճգնաժամերի կառավարման վարժանքներ /CMX/: Այս վարժանքների սցենարներն իրենց մեջ ներառում են ճգնաժամերի լայն սպեկտր, սկսած բնական աղետներից մինչեւ ահաբեկչություն եւ պատերազմական իրավիճակ: Վարժանքները տեսական են եւ անց են կացվում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում` դաշինքի անդամ — գործընկեր պետությունների համար:
Գործընկեր պետությունները կարող են մասնակցել վարժանքին նաեւ ազգային միջոցառմամբ: ՆԱՏՕ-ի վարժանքին ազգային վարժանքով մասնակցելը կարեւորվում է Հայաստանում Ճգնաժամերի կառավարման ազգային կենտրոնի ստեղծման ենթատեքստում: Սա հնարավորություն կտա Հայաստանին նախ եւ առաջ Ճգնաժամերի կառավարման կենտրոնի կազմավորման սկզբնական փուլում փորձարկել կենտրոնի հնարավորությունները, կենտրոնում ներգրավված գերատեսչությունների համաձայնեցված եւ արդյունավետ գործելու ունակությունը ազգային եւ միջազգային մակարդակներում, ներգրավվել ՆԱՏՕ-ի եւ գործընկեր պետությունների համապատասխան կառույցների հետ համագործակցության մեջ: