Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս Ա. Լիլոյանի այցը Սան Ֆրանցիսկո 12 ապրիլ 2008թ. Ս.թ. ապրիլի 11-13-ը
14 ապրիլի, 2008Ս.թ. ապրիլի 11-13-ը Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը աշխատանքային այց կատարեց Սան Ֆրանցիսկո` տեղի համայնքի հետ հանդիպումներ անցկացնելու նպատակով:Ապրիլի 11-ին Գլխավոր հյուպատոսը այցելեց Կրուզյան Զաքարյան հայկական դպրոց, որտեղ ծանոթացավ կրթօջախի գործունեությանը, խնդիրներին, հանդիպում ունեցավ ուսուցիչների եւ աշակերտների հետ, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին:Նույն օրը Ա. Լիլոյանը Բերքլի համալսարանում հանդես եկավ դասախոսությամբ, որում ներկայացրեց Հայաստանի տնտեսական, ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները, տարածաշրջանային վերջին զարգացումները: Դասախոսության ավարտից հետո նա պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին: Երեկոյան Գլխավոր հյուպատոսը այցելեց Սան Ֆրանցիսկոյի Հայ Դատի գրասենյակ, որտեղ հանդիպում ունեցավ անձնակազմի, ինչպես նաեւ ազգային տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ արտաքին քաղաքական մարտահրավերների շուրջ:Ապրիլի 12-ին Ա. Լիլոյանը մասնակցեց Հայաստանում առողջապահական, կրթական եւ սոցիալական աջակցության ծրագրեր իրականացնող ԲԱՖԱ բարեգործական կազմակերպության տարեկան ճաշկերույթին: Հայ դիվանագետը իր ելույթում խոսեց Հայաստանի տնտեսության եւ ժողովրդավարության վիճակի, Հայաստան-Սփյուռք համագործակցության հեռանկարների եւ առկա խնդիրների մասին:Ապրիլի 13-ին Գլխավոր հյուպատոսը մասնակցեց Օքլընդի Սբ. Վարդան Հայ Առաքելական եկեղեցում տեղի ունեցած պատարագին, որից հետո եկեղեցուն հարող սրահում հանդես եկավ ծավալուն ելույթով՝ նվիրված Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, Սփյուռքի հետ համագործակցությանը: