ՀՀ ԱԳ նախարարի պ/կ Վ.Օսկանյանի Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման վերաբերյալ 14 ապրիլ 2008թ.
14 ապրիլի, 20082008թ. ապրիլի 9-ին Կիեւում տեղի է ունեցել ՍԾՏՀ կազմակերպության անդամ-երկրների էներգետիկայի նախարարների հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ պատվիրակությունը Էներգետիկայի նախարարի տեղակալ Լեւոն Շահվերդյանի գլխավորությամբ:
Հանդիպման արդյունքում ընդունվել է ՍԾՏՀ-ԵՄ միջեւ էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ Հռչակագիրը:
ՍԾՏՀ անդամ-երկրների էներգետիկայի նախարարները, կարեւորելով Սեւծովյան տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը — ԵՄ հետ համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը, ելնելով նախկին հանդիպումների հռչակագրերում ամրագրված էներգետիկ ոլորտում համագործակցության զարգացման վերաբերյալ իրենց մտադրությունից, ընդունելով ընդհանուր էներգետիկ անվտանգության ապահովման անհրաժեշտությունը` ելնելով էներգետիկ շուկայի զարգացման միտումներից, ինչպես նաեւ հաշվի առնելով ՍԾՏՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի հայտարարությունը էներգետիկ ոլորտում իրավաբանական պարտադիր մեխանիզմներ զարգացնելու հնարավորությունների ուսումնասիրման վերաբերյալ, համաձայնության են եկել էներգետիկ ոլորտում մի շարք միջոցառումների իրականացման շուրջ:
Հայկական պատվիրակությունը ի պատասխան Ադրբեջանի Հռչակագրից դուրս հայտարարության իր հերթին հանդես եկել առանձին հայտարարությամբ, որտեղ նշվում է որ ՀՀ-ը ՍԾՏՀ համագործակցության շրջանակներում պատրաստ է համագործակցել ցանկացած երկրի հետ: Համագործակցությունն էներգետիկ ոլորտում Հայաստանի Հանրապետության կողմից դիտարկվում է Լեռնային Ղարաբաղի հիմանխնդրի լուծման հնարավոր մեխանիզմներից մեկը: Հայկական կողմը ափսոսանք է հայտնել տարածաշրջանային հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջարկվող հնարավորությանը ադրբեջանական կողմի մերժման դրսեւորման վերաբերյալ: