ՀՀ ԱԳ նախարարի պ/կ Վ.Օսկանյանի Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման վերաբերյալ 12 ապրիլ 2008թ.
14 ապրիլի, 2008Ս. թ. ապրիլի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վ. Օսկանյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ:
Հանդիպման ընթացքում պրն. Օսկանյանն իր խորին շնորհակալությունը հայտնեց դեսպաններին համատեղ հետաքրքրիր աշխատանքի եւ համագործակցության համար:
Պրն. Օսկանյանը երախտիքի խոսքեր ասեց դեպանների պետությունների վերաբերյալ, նշելով որ Հայաստանը մշտապես զգացել է այդ բարեկամ երկրների աջակցությունը իր անկախության ընթացքում:
Դեսպաններն իրնեց հերթին հաջողություն մաղթեցին նրան հետագա գործունեության ընթացքում :