ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեի հանդիպման վերաբերյալ 09 ապրիլ 2008թ.
08 ապրիլի, 2008Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակ Հեյկի Տալվիտիեին, որը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց ԵԱՀԿ ֆիննական նախագահության կողմից Հայաստանին եւ տարածաշրջանին ցուցաբերվող ուշադրության համար:
Պարոն Տալվիտիեն իր հերթին շնորհակալություն հայտնեց նախարար Օսկանյանին տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարները: ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ պատվիրակը նշեց, որ ԵԱՀԿ նախագահությունը իր ուշադրության կենտրոնում է պահելու ԼՂ հիմնահարցի բանակցային գործընթացը: