ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Շվեյցարիայի ԱԳՆ պետական քարտուղար Միքայել Աբյուլի հանդիպման վերաբերյալ 09 ապրիլ 2008թ.

08 ապրիլի, 2008

Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Շվեյցարիայի ԱԳՆ պետական քարտուղար Միքայել Աբյուլի (Michael AmbՖhl) գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան է ժամանել ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը մասնակցելու նպատակով:

Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Շվեյցարիայի բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ:

Միքայել Աբյուլը նշելով մեր երկրների արդյունավետ զարգացող համագործակցությունը, շնորհակալություն հայտնեց Վարդան Օսկանյանին նախարար լինելու տարիներին երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:

Կողմերը քննարկեցին նաեւ տարածաշրջանային հարցեր, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ դրա հեռանկարները:
Տպել էջը