ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գ.Ղարիբջանյանի եւ ԱՄԷ ԱԳՆ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների վարչության պետ Ա. ալ Մուսալիի հանդիպման վերաբերյալ 08 ապրիլ 2008թ.
08 ապրիլի, 2008Ս.թ. ապրիլի 8-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանն ընդունեց
Արաբական միացյալ էմիրությունների ԱԳՆ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների վարչության պետ դեսպան Ահմադ Աբդալլահ ալ Մուսալլիին (Ahmed Abdulla Al Musally), որը Երեւան է ժամանել մասնակցելու ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությանը:
Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակին եւ դրանց զարգացման հեռանկարներին:
Այնուհետեւ զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:
Փոխնախարար Ղարիբջանյանն ու դեսպան ալ Մուսալիին քննարկեցին նաեւ Երեւանում ԱՄԷ դեսպանության բացմանն առնչվող հարցեր: