ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւի հանդիպման վերաբերյալ 04 ապրիլ 2008թ.
04 ապրիլի, 2008Ս.թ. ապրիլի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Կոնստանտին Ելիսեեւին:
Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ուկրաինայի բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ:

Կոնստանտին Ելիսեեւը շնորհակալություն հայտնեց հայ-ուկրաինական դիվանագիտական հարաբերությունների 90-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման կապակցությամբ:
Նշվեց երկու երկրների պատրաստակամությունը նպաստելու տնտեսական, ինչպես նաեւ մշակութային ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Կողմերը քննարկեցին նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը եւ դրա հեռանկարները: