Կահիրեում ղարաբաղյան շարժման 20-ամյակին նվիրված միջոցառման վերաբերյալ 24 մարտի 2008թ. Ս.թ. մա
24 մարտի, 2008Ս.թ. մարտի 19-ին Կահիրեի Բլըքթանյան սրահում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ղարաբաղյան շարժման 20-ամյակին:
Միջոցառմանը բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Եգիպտոսում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, ով ընդգծել է ՀՀ եւ ԼՂՀ գոյատեւման ու
զարգացման փոխկապակցվածության հանգամանքի գիտակցման
անհրաժեշտությունը:
Ռուբեն Կարապետյանը միաժամանակ նշել է, որ պետք է մերժել ԼՂՀ
անկախության ճանաչմանը հասնելու ճանապարհին պարտվողական որեւէ
տրամադրություն կամ գործելակերպ, ինչպես նաեւ պայքարել անհանդուրժողականության եւ բաժանարար գծերի արհեստական սերմանման դեմ:
Հայաստանի դեսպանը նաեւ կոչ է արել ապահովել սփյուռքի առավել ներգրավվածությունը ԼՂՀ տնտեսական գործընթացներում:
Այնուհետեւ ելույթ է ունեցել հիմնական բանախոսը՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Ա. Մելքոնյանը:
Միջոցառումն ավարտվել է մշակութային կատարումներով: