ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին 17 մարտի 2008թ

17 մարտի, 2008

Հարց. Պարոն Բալայան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Խազար Իբրահիմի հայտարարությունները Մինսկի խմբի շրջանակներում վարվող ԼՂ բանակցային գործընթացի հեռանկարի վերաբերյալ:

Պատասխան. - Ադրբեջանի կողմից ներկայացված միակողմանի եւ չհամաձայնեցված բանաձեւն ընդամենը իրենց ցանկությունն է, որը ոչ մի առնչություն չունի ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթի հետ: Սա շատ լավ գիտի Ադրբեջանը, շատ լավ գիտեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ քաջատեղյակ է նաեւ միջազգային հանրությունը, ինչը ցույց տվեց նաեւ ՄԱԿ ԳԱ քվեարկությունը:

Երեւի, Ադրբեջանն ակնկալում էր, որ իրենց նախաձեռնություններով ինչ-ինչ անհասկանալի շահաբաժիններ ձեռք կբերեն, ինչը տեղի չունեցավ, կամ էլ հող են նախապատրաստում խուսափելու համար Մինսկի խմբի ներկա բանակցային գործընթացից, հետեւաբար նաեւ ներկայումս բանակցային սեղանին դրված փաստաթղթից:
Տպել էջը