Ստրասբուրգում կայացած «AMALGAMMES» ֆրանս-գերմանական նվագախմբի բարեգործական համերգի վերաբերյալ 17 մարտի 2008թ.

17 մարտի, 2008

Ս.թ. մարտի 15-ին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան
Ք. Տեր Ստեփանյանի հովանավորությամբ Ստրասբուրգի «Temple Neuf» եկեղեցում կայացել է «AMALGAMMES» ֆրանս-գերմանական նվագախմբի բարեգործական համերգը տաղանդավոր հայ դաշնակահար Վահան Մարտիրոսյանի եւ երգչուհի Գայանե Մովսիսյանի մասնակցությամբ։

Համերգի ամբողջ եկամուտը փոխանցվելու է Հայաստանի Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը։

Համերգին ներկա են եղել Եվրոպայի Խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵԽ-ում հավատարմագրված դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

«AMALGAMMES» ֆրանս-գերմանական համատեղ նվագախումբը, որն ընդգրկում է Ստրասբուրգի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Բադեն-Բադենի ու Ֆրայբուրգի սիմֆոնիկ նվագախմբերի մենակատարներին, նախկինում եւս կազմակերպել էր մի շարք բարեգործական համերգներ՝ եկամուտները փոխանցելով Հայաստանի տարբեր հաստատություններին։
Տպել էջը