Հունաստանում Հայաստանի դեսպան Վահրամ Կաժոյանի դասախոսության վերաբերյալ 14 մարտի 2008թ. Ս.թ. մարտի 13-
14 մարտի, 2008Ս.թ. մարտի 13-ին դեսպան Վահրամ Կաժոյանը Աթենքի Ինդիանապոլիսի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ, որի թեման էր «Հայաստանի նախագահական ընտրությունները եւ հետընտրական զարգացումները»:
Դասախոսության ընթացքում դեսպանը մանրամասնորեն ներկայացրել է փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները եւ հետընտրական շրջանում ընդդիմության ու իշխանությունների գործողությունները:
Դեսպան Կաժոյանն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա զարգացումներին:
Դասախոսությունից հետո դեսպանը պատասխանել է ներկաների հարցերին: Դասախոսությանը ներկա էին համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ավելի քան երեսունհինգ երկրից միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներ: