Չինաստանում Հայաստանի դեսպանի եւ Չինաստանի Արտաքին առեւտրի աջակցության կոմիտեի նախագահի հանդիպման վերաբերյալ 14 մարտի 2008թ.

14 մարտի, 2008

Մարտի 10-ին տեղի է ունեցել Չինաստանում Հայաստանի դեսպան Վահագն Մովսիսյանի հանդիպումը Չինաստանի Արտաքին առեւտրի աջակցության կոմիտեի նախագահի տեղակալ Յույ Պինի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը: Դեսպան Մովսիսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական ներուժը եւ շուկայական հնարավորությունները: Կարեւորվել է նաեւ Չինաստանի Արտաքին առեւտրի աջակցության կոմիտեի եւ Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի համագործակցությունը, ինչի նպաստմանն է ուղղված ՀՀ ԱԱՊ-ի Չինաստանում ներկայացուցչի նշանակման փաստը: Հանդիպման ընթացքում ՉԺՀ-ում ՀՀ ԱԱՊ-ի նորանշանակ ներկայացուցիչ Վլադիմիր Ամիրյանը իր հավատարմագրերն է հանձնել չինական կողմին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ ս.թ. մայիս-հունիս ամիսներին Պեկինում կամ Շանհայում հայ-չինական գործարար համաժողով կազմակերպելու վերաբերյալ, որին նախատեսվում է մի քանի խոշորագույն հայաստանյան ընկերությունների մասնակցությունը: Չինական կողմը հավաստիացրել է, որ համաժողովին կմասնակցեն մոտ 200 չինական ընկերություններ, որոնք հետաքրքրություն ունեն Հայաստանի շուկայի նկատմամբ:
Տպել էջը