ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման վերաբերյալ 14 մարտի 2008թ. Ս.
13 մարտի, 2008Ս.թ. մարտի 14-ին Վիեննայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին:
Հանդիպման սկզբում նախարար Օսկանյանը ներկայացրեց հայկական կողմի մտահոգությունները, Ադրբեջանի կողմից ԼՂ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության մթնոլորտը:
Նախարար Օսկանյանը ու համանախագահները քննարկեցին ԼՂ հիմնախնդրի կարգավորումը այլ ատյաններ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը, մասնավորապես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ բանաձեւ անցկացնելու ջանքերը:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ բանակցությունների վերսկսման հնարավորությունները, ինչպես նաեւ ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Ս. Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հնարավոր հանդիպման հետ կապված հարցեր: