ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի հանդիպման վերաբերյալ 13 մարտի 2008թ.
13 մարտի, 2008Ս.թ. մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններին եւ հետընտրական զարգացումներին:
Հյուրի խնդրանքով նախարար Օսկանյանը ներկայացրեց մարտի 1-ի եւ այդ օրվան հաջորդած իրադարձությունները, Երեւանում արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը: Երկուստեք նշվեց նաեւ, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրադրության շուտափույթ կարգավորման համար:
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ մոտ օրերս կվերացվեն ԶԼՄ-երի վերաբերյալ սահմանափակումները: