ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Վիեննա եւ Բրյուսել կատարելիք այցերի վերաբերյալ 13 մարտի 2008թ. Ս. թ. մարտի

13 մարտի, 2008

Ս. թ. մարտի 14-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Վիեննա, որտեղ կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:

Նույն օրը ԱԳ նախարարը կուղեւորվի Բյուսել, ուր մինչեւ մարտի 16-ը կմասնակցի «Բրյուսելյան ֆորում 2008»-ին: Ֆորումի ընթացքում նախարար Օսկանյանը եւ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Բակրաձեն, որպես հիմնական բանախոսներ, կմասնակցեն «Արդյոք, Եվրոպա տանող ուղին տարածվու՞մ է դեպի Կովկաս» (Does the Path to Europe extend to the Caucasus?) թեմայով քննարկմանը:

Ֆորումին կմասնակցեն նաեւ Եգիպտոսի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ֆրանսիայի, Սլովակիայի, Լեհաստանի ԱԳ նախարարները, Բելգիայի, Դանիայի վարչապետները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համաժողովի շրջանակում Վարդան Օսկանյանը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:
Տպել էջը