ՀՀ ԱԳՆ լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տի•րան Բալայանի պատասխանը «Մեդիամաքս» •ործակալության հարցին 11 մարտի 2008թ.

11 մարտի, 2008

ՀԱՐՑ. - Ինչպե՞ս ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի հայտարարությունները Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ:

ՊԱՏԱՍԽԱՆ. - Մենք ապշած ենք, որ անգամ Երեւան կատարած այցից եւ տարբեր պաշտոնական եւ ոչ պաշտոնական աղբյուրներից տեղեկատվություն ստանալուց հետո, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականը կարող է նման կամայական հայտարարություններ անել:

Նման միակողմանի մեղադրանք հնչեցնելը անհիմն եւ անօգուտ է: Վիրավորված ոստիկանների թիվը` 108, որոնցից 43-ը հրազենային կամ բեկորային վնասվածքներով, հստակորեն ցույց է տալիս, որ ցուցարարները զինված են եղել հրազենով եւ պայթուցիկ նյութերով: Սա համընկնում է իրավապահ մարմիննների օպերատիվ տեղեկատվությանը, որը հանրությանն այս ամենի մասին տեղյակ էր պահել մարտի 1-ից դեռ օրեր առաջ: Այս պարագայում կառավարության արձագանքը որպես «ընդդիմադիր բողոքի ցույցերի ցրում» պիտակավորելը կամ որպես «կոպիտ եւ դաժան» որակելը ճշգրիտ չէ: Դա ամենեւին ոստիկանության կողմից քաղաքացիների վրա հարձակում չի եղել:

Մարտի 1-ին տեղի ունեցած բռնություններն իրոք լրջագույն մտահոգություն են մեզ բոլորիս համար Հայաստանում, այդ թվում եւ առաջին հերթին` կառավարության համար, որը պատասխանատվություն է կրում երկրում կարգուկանոնի եւ անվտանգության պահպանման համար: Կառավարությունը, զսպվածություն դրսեւորելով, փորձում էր պահպանել կարգուկանոնը, սակայն, ինչպես նախապես զգուշացնում էին իրավապահ մարմիննները, այն վերածվեց ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախման: Այն պարագայում, երբ կա ութ զոհ (որոնցից մեկը ոստիկան է) եւ տասնյակ վիրավորներ (որոնցից շատերը իրավապահ մարմիններից են), կասկած չի կարող լինել, որ սա լուրջ եւ իրավամբ դատապարտելի բռնարարք էր, ինչպես ինքը պրն. Բրազյան է նշում:

Այսօր, այդ ահավոր օրվանից 10 օր անց, Հայաստանի առջեւ կանգնած հիմնական խնդիրն ամբողջությամբ քննել եւ հասկանալն է, թե ինչ տեղի ունեցավ, եւ միասին առաջ գնալու ուղիներ փնտրելն է:

Միջազգային հանրությունը պետք է խրախուսի բոլոր ներգրավված կողմերին` պատասխանատվություն ստանձնելու մեր հասարակության հիմքերին հասցված վնասի համար եւ փնտրելու առաջ գնալու ներառական ուղիներ:

Թյուր տեղեկացվածության հիման վրա արված հայտարարությունները կարող են եւ արդեն իսկ նպաստում են քաղաքական լարվածության սրմանը:
Տպել էջը