Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված պատարագի վերաբերյալ 11 մարտի 2008թ. Ս.թ
11 մարտի, 2008Ս.թ. մարտի 9-ին Բուենոս Այրեսի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ, եւ ավարտին կատարվել հոգեհանգստյան պաշտոն` նվիրված Երեւանում մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին:
Արգենտինայում եւ Չիլիում Հայաստանյաց առաքելական եկեղեցու առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի կողմից կատարված արարողությանը ներկա են եղել բազմաթիվ արգենտինահայեր, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանության անձնակազմը: