ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵՄ անդամ երկների դեսպանների, Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարի հանդիպման վերաբերյալ 07 մարտի 2008թ. \
07 մարտի, 2008Ս.թ. մարտի 7-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպաններին եւ Եվրոպական հանձնաժողովի անդամներին:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձան Հայաստանում անցկացված նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակին եւ վերահաստատեցին իրենց երկրների դիրքորոշումները նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Նշվեց նաեւ, որ պետք է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը իրադրության շուտափույթ կարգավորման համար:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում վերջերս տեղի ունեցած միջադեպին եւ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի կողմից ԼՂ վերաբերյալ բանաձեւի նախագծի առաջադրմանը: