Սումգայիթյան ողբերգության 20-րդ տարելիցին նվիրված միջոցառումների վերաբերյալ 05 մարտի 2008թ. Բուլղարիա: Ս.

05 մարտի, 2008

Բուլղարիա: Ս.թ. մարտի 2-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվել է Սումգայիթի եղեռնագործության զոհերի ոգեկոչման եւ հիշատակի արարողություն: Ներկաներին խոսք է ուղղել Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյանը, Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Ռումինիայի հայոց միության փոխնախագահ, Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր Վարուժան Փամբուկյանը:

Ռումինիայում Հայաստանի դեսպանությունը, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմը, Ռումինիայի հայոց միությունը ծաղիկներ են դրել եկեղեցու տարածքում գտնվող խաչքար-հուշարձանին:

Ոգեկոչման եւ զոհերի հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Կոնստանցա եւ Սուչավա քաղաքներում:

Բելգիա: Ս.թ. մարտի 2-ին Բելգիայում Հայ Հեղափոխական դաշնակցության նախաձեռնությամբ Բրյուսելի առաքելական եկեղեցում անցկացվել է Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն, որին ներկա են եղել հայ համայնքի մոտ հարյուր ներկայացուցիչ: Նույն օրը ցուցադրվել են «Արցախի զարթոնքը», «Պայքարը եւ հաղթանակը» թեմաներով նկարներ:

Ս.թ. մարտի 3-ին Բրյուսելի թագավորական կոնսերվատորիայի սրահում կայացել է տարբեր մրցույթների դափնեկիրներ` ջութակահար Հրաչյա Ավանեսյանի եւ դաշնակահարուհի Լիլի Մայսկու համատեղ համերգային ծրագիրը: Հրավիրվածներն ունկնդրել են դասականների անմահ գործեր:

Համերգը հարգանքի տուրք էր սումգայիթյան ոճրագործության զոհ դարձած հայերի հիշատակին:

Համերգին ներկա են եղել Բելգիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը եւ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը:

ԱՄՆ: 2008թ. մարտի 2-ին Վաշինգտոնի Uբ. Մարիամ Աստվածածին հայ առաքելական եկեղեցում ԱՍՆ-ում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Սումգայիթի ջարդերի քսանամյակի կապակցությամբ հոգեհանգստի հատուկ արարողություն` ԱՍՆ արեւելյան ափի թեմակալ առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի գլխավորությամբ: Միջոցառմանը մասնակցել են ԱՍՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, դեսպանության անձնակազմը, ամերիկահայ համայնքի անդամներ, կազմակերպության ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում մեկ անգամ եւս նշվել է սումգայիթյան ողբերգության պատշաճ իմաստավորման եւ ներկայի ադրբեջանական իշխանությունների հայատյաց քաղաքականությանը հանդիմանելու անհրաժեշտությունը, արցախահայության ինքնորոշման իրավունքի իրագործման միջազգային ճանաչման կարեւորությունը:

Տպել էջը