Լոնդոնում «Grimshaw» միջազգային ակումբի կազմակերպած «Ազգային ինքնությունը եւ ինտեգրացիան» խորագրով հանդիպման վերաբերյալ 05 մարտի 2008թ.
05 մարտի, 2008Ս.թ. մարտի 3-ին Լոնդոնի համալսարանի տնտեսագիտության դպրոցում (London School of Economics - LSE) տեղի է ունեցել «Grimshaw» միջազգային հարաբերությունների ակումբի կազմակերպած «Ազգային ինքնությունը եւ ինտեգրացիան» (National Identity and Integration) խորագրով հանդիպում: Կանադայի, Սերբիայի եւ Աֆղանստանի ներկայացուցիչների հետ միասին հանդիպմանը մասնակցել եւ ելույթ է ունեցել Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը:
Դեսպանն անդրադարձել է հայերի ազգային ինքնության ձեւավորման եւ զարգացման գործոններին, ներկայացրել միջազգային, հատկապես եվրոպական կառույցներին Հայաստանի ինտեգրման գործընթացը, նաեւ անդրադարձել է ԼՂ հիմնահարցի կարգավորման եւ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրներին: Հանդիպման ավարտին դեսպան Գաբրիելյանը պատասխանել է ուսանողների հարցերին:
Տեղեկանք: «Grimshaw» միջազգային հարաբերությունների ակումբը` «The Grimshaw International Relations Club», հիմնադրվել է 1923թ., LSE-ում գործող ամենահին ուսանողական միությունն է: Ակումբը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում հայտնի քաղաքական գործիչների, Լոնդոնում հավատարմագրված դեսպանների հետ միջազգային արդի խնդիրների վերաբերյալ: