ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» գործակալության հարցին 29 փետրվար 2008թ.

29 փետրվարի, 2008

Հարց. - Պարոն Բալայան, ինչպե՞ս կմեկնաբանեք Կոսովոյի անկախության հռչակումից հետո Ադրբեջանի ԱԳՆ կողմից թմբկահարվող նախաձեռնությունները:

Պատասխան. - Ակնհայտ է, որ Ադրբեջանը խուճապի մեջ է Կոսովոյի նախադեպ դառնալու վախից: Նրանք փորձում են ուրիշների միջոցով արտահայտել Ադրբեջանի միակողմանի եւ ցանկալի դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:

Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումը յուրաքանչյուր հակամարտության յուրահատկության վերաբերյալ եւ հաստատում, որ ամեն մի ինքնորոշման շարժմանը պետք է հնարավորություն ընձեռվի զարգանալ եւ հասնել իր բնականոն ու տրամաբանական հանգուցալուծմանը:

Որքան շատ Ադրբեջանը պնդի, որ Կոսովոն չի կարող նախադեպ լինել, այնքան հասարակական կարծիք կձեւավորվի, որ իրոք, կարող է կան ակնհայտ զուգահեռներ Կոսովոյի եւ այլ հակամարտությունների միջեւ:
Տպել էջը