Լոնդոնում Chatam House-ի կողմից կազմակերպված խորհրդաժողովի վերաբերյալ 27 փետրվար 2008թ. Ս.թ. փետրվարի 21
27 փետրվարի, 2008Ս.թ. փետրվարի 21-22-ը ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը Լոնդոնում մասնակցել է Chatam House-ի «Անվտանգության եւ պաշտպանության հեռանկարները. հնարավորություննեը եւ իրողությունները» խորագրով խոհրդաժողովին:
Խորհրդաժողովին առանցքային ելույթներ են ունեցել ՆԱՏՕ-ի նախկին Գլխավոր քարտուղար Լորդ Ռոբերտսոնը, Ֆրանսիայի պաշտպանության նախարարության Ռազմավարական հարցերի վարչության փոխտնօրեն, փոխծովակալ Ա-Ֆ. դը Սենտ Սալվին, ՄԹ Զինված ուժերի նախարար Բ. Էյնսվորթը, ՄԹ Պաշտպանության շտաբի պետ Ջ. Սթիրուփը, Իտալիայի Պաշտպանության շտաբի պետ Վ. Կամպորինին, ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեում եւ ԵՄ-ում Գերմանիայի ռազմական ներկայացուցիչ, փոխծովակալ Ֆ. Ռոպերսը, ԱՄՆ պետքարտուղարության Տարածաշրջանային անվտանգության եւ սպառազինությունների փոխանցման գրասենյակի տնօրեն Դ. Բեյմը, ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Անձնական գրասենյակի քաղաքականության ծրագրավորման ստորաբաժանման խորհրդական Լ. Դեկամպը:
Զեկույցներում եւ քննարկումներում հանգամանալից անդրադարձ է եղել ներկա միջազգային անվտանգության միջավայրին, նոր առանցքային դերակատարների` Չինաստանի եւ Հնդկաստանի քաղաքականության միտումներին, Ռուսաստանի ակտիվության աճին, նոր սպառնալիքներին դիմակայելու նպատակով զինված ուժերի համապատասխան եւ համարժեք ունակությունների ստեղծմանը: Մասնավորապես արձանագրվեց ՆԱՏՕ-ի դերակատարության անխուսափելի աճի միտումը:
Առանձին քննարկման թեմաներ են եղել զինված ուժերի վերափոխման գործընթացները եւ ռազմական արդյունաբերության զարգացման հեռանկարները: