Կալկաթայում կազմակերպված առեւտրատնտեսական միջազգայինսեմինարի վերաբերյալ 27 փետրվար 2008թ. Ս.թ. փե
27 փետրվարի, 2008Ս.թ. փետրվարի 24-ին Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը Կալկաթայում մասնակցել է Հնդկաստանի արտահանողների կազմակերպությունների դաշնության եւ Հնդկաստան-ԱՊՀ առեւտրատնտեսական պալատի կազմակերպած միջազգային սեմինարին` «Առեւտրի հեռանկարները Հնդկաստանի արեւելյան նահանգների եւ ԱՊՀ երկրների միջեւ» խորագրով:
Դեսպան Քոչարյանը ելույթ է ունեցել լիագումար նիստում եւ անդրադարձել Հայաստանի տնտեսական զարգացումներին, արտաքին քաղաքականության առաջնայնություններին, կառավարության ներդրումային քաղաքականությանը,
հայ-հնդկական երկկողմ հարաբերություններին եւ բարեկամական պատմական կապերին, կալկաթահայության դերին Արեւմտյան Բենգալիայում: Այնուհետեւ դեսպանը պատասխանել է հավաքվածների հարցերին, ներկայացրել նաեւ փետրվարի 19-ին
Հայաստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:
Դեսպանն առանձնազրույցներ է ունեցել ձեռներեցների, առեւտրատնտեսական խրախուսման հարցերով զբաղվող կառույցների ղեկավարների հետ: Քննարկվել են հնարավոր գործակցության հեռանկարային ուղղություններին վերաբերող հարցեր:
Սեմինարին մասնակցել են Հնդկաստանում Բելառուսի դեսպանը, Կալկաթայում ՌԴ գլխավոր հյուպատոսը, Ղազախստանի դեսպանության, նաեւ Կալկաթայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, պաշտոնյաներ եւ ձեռներեցներ: