ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ ՊետրոսյանիԿահիրե կատարած այցի մասին 26 փետրվար 2008թ.

26 փետրվարի, 2008

Ս.թ. փետրվարի 20-28-ը ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի հրավերով Եգիպտոսում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախմբի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը, որի ղեկավարած արշավախումբը 2006թ. կատարված պեղումների արդյունքում Արցախում հայտնաբերել է Տիգրան Մեծի (95-55 թթ. մ.թ.ա.) կողմից հիմնված Տիգրանակերտ քաղաքը, ինչը վկայում է հայկական ներկայությունը այդ տարածաշրջանում դեռ մ.թ.ա. առաջին դարից:

Հ.Պետրոսյանը դասախոսություններով է հանդես եկել Կահիրեում եւ Ալեքսանդրիայում: Փետրվարի 25-ին ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հ. Պետրոսյանի հանդիպումը Եգիպտոսի հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Նույն օրը դեսպանությունը կազմակերպել է Հ. Պետրոսյանի հանդիպումը Եգիպտոսի Հնությունների հարցերով գերագույն խորհրդի նախագահ Զահի Հավասի հետ: Հնեաբան եւ ամենահեղինակավոր մումիագետ Զ. Հավասը լուրջ հետաքրքրություն է ցուցաբերել այդ յուրահատուկ պեղումների նկատմամբ: Հաշվի առնելով Եգիպտոսի հարուստ փորձը այդ բնագավառում` պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոհիշյալ պեղումներին եգիպտական մասնագետների ներգրավման, նաեւ երկկողմ համագործակցությունը խորացնելու վերաբերյալ` փոխայցելությունների կազմակերպմամբ, համատեղ արշավախմբերի առաքմամբ եւ մասնագետների վերապատրաստմամբ:
Տպել էջը