Սումգայիթի դեպքերի 20-ամյակին նվիրված միջազգային խորհրդաժողովին ՀՀ ԱԳ նախարարի մասնակցության վերաբերյալ 25 փետրվար 2008թ.
25 փետրվարի, 2008Ս.թ. փետրվարի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց «Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդուրժողականություն եւ քսենոֆոբիա» խորագրով մեկնարկած միջազգային խորհրդաժողովի բացմանը: Խորհրդաժողովը նվիրված էր 1988թ. փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի20-ամյա տարելիցին:
Խոսելով սումգայիթյան դեպքերի ու հետեւանքների մասին` նախարարը նշեց, որ Սումգայիթը առաջին քայլն էր ղարաբաղյան խնդիրը ռազմականացնելու եւ ուժային մեթոդներով լուծելու փորձի ճանապարհին:
Նախարար Օսկանյանը նաեւ անդրադարձավ ս.թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններին` կարեւորելով հանդուրժողականության եւ միասնության դերը երկրի կայունության ապահովման ու զարգացման համար:Խորհրդաժողովի ձայնագրությունը ունկնդրելու համար սեղմեք այստեղ: |