Հունաստանում բացված հինգ տարբեր մշակույթներ ներկայացնող արվեստագետների համատեղ գեղանկարչական ցուցահանդեսի վերաբերյալ 11 փետրվար 2008թ.
11 փետրվարի, 2008Ս.թ. փետրվարի 11-ին Հունաստանում Հայաստանի դեսպանատանը բացվեց Հունաստանում ստեղծագործող հինգ գեղանկարիչների գործերի ցուցահանդես:
Ցուցահանդեսը, որը կազմակերպել է ՀՀ դեսպանությունը, ներառում է Հունաստանում բնակվող հինգ տարբեր մշակույթներ ներկայացնող հայտնի արվեստագետներ Գագիկ Ալթունյանի (Հայաստան), Յանիս Ադամակիսի (Հունաստան), Ալեքսեյ Կիրիլոֆֆի (Ռուսաստան), Վալերիե Բրեգենի (Ֆրանսիա) եւ Իրակլիս Պարխարիդիսի (Պոնտոս, Հունաստան) ստեղծագործությունները:Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը: Դեսպանը, բարձր գնահատելով Հունաստանում եւ նրա սահմաններից դուրս հայտնի նկարիչների արվեստը, կարեւորեց հինգ տարբեր ոճերում, հինգ տարբեր մշակույթներ ներկայացնող արվեստագետների համատեղ ցուցադրության փաստը, առավել եւս` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության հարկի տակ:
Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի իշխանությունների, հայ հոգեւոր դասերի, գործարար շրջանակների, հայ համայնքի եւ ԶԼՄ ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ:
Ցուցահանդեսը գործելու է մինչեւ ս.թ. փետրվարի 21-ը: