«Աբովյան» մշակութային կենտրոնի կողմից Հաագայում կազմակերպված միջոցառման վերաբերյալ 6 փետրվար 2008թ.

07 փետրվարի, 2008

Ս.թ. փետրվարի 3-ին Հոլանդիայի Հաագա քաղաքում տեղի ունեցավ միջոցառում, որը կազմակերպվել էր «Աբովյան» մշակութային կենտրոնի կողմից: «Pax Kinderhulp» կազմակերպության կողմից, 1989 թվականից ի վեր, ամեն տարի մեկ ամսով Նիդերլանդներում արձակուրդն անցկացնելու նպատակով Հայաստանից հրավիրվում են շուրջ 60 ծնողազուրկ կամ մասամբ ծնողազուրկ, ինչպես նաեւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ: Այս անգամ հոլանդական ընտանիքներում հյուրընկալվել էին «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոնի» 20 մանուկներ:

Այդ օրը «Աբովյան» կենտրոնում կազմակերպվել էր մերձեցման երեկո հոլանդացի մանուկների հետ: Ելույթներով հանդես եկան «Աբովյան մշակութային կենտրոնի» ղեկավարը, Բենիլյուքսի երկրներում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, վերոհիշյալ երկու կազմակերպությունների ներկայացուցիչները:

Երեխաները համատեղ հանդես եկան իրենց մշակութային կատարումներով: Հետաքրքրական էր այն, որ հայկական խմբի հետ հավասար հոլանդացի մանուկները եւս կատարում էին հայերեն լեզվով մանկական երգեր:
Տպել էջը