ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳ նախարար Յան Ցզեչիին հղած ուղերձի վերաբերյալ 4 փետրվար 2008թ.
05 փետրվարի, 2008Ս.թ. փետրվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Վ.Օսկանյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի ԱԳ նախարար Յ.Ցզեչիին, որում մասնավորապես ասվում է`
«Կուզենայի հայտնել Ձեզ իմ խորը վշտակցությունը եւ անկեղծ ցավակցությունները Չինաստանի հարավային նահանգներում առատ ձյան եւ անպասելի ցրտահարման աղետի պատճառած զոհերի եւ վնասի կապակցությամբ:
Վստահ եմ, որ Չինաստանի կառավարությունը կարճ ժամկետներում կվերականգնի կյանքի կայուն ընթացքը աղետի շրջաններում:
Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»: