ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը ՀՀ ԶՈւ կազմավորման տարեդարձիննվիրված ընդունելության վերաբերյալ 4 փետրվար 2008թ.

04 փետրվարի, 2008

Ս.թ. հունվարի 31-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ ՀՀ ԶՈւ կազմավորման տարեդարձին նվիրված ավանդական ընդունելություն: Միջոցառմանը մասնակցում էին ԱՄՆ Պետքարտուղարության, պաշտպանության, բանակի, ռազմաօդային եւ ռազմածովային ուժերի դեպարտամենտների պաշտոնյաներ, ԱՄՆ ԶՈՒ Միացյալ Շտաբի բարձրաստիճան սպաներ, այլ պաշտոնական անձինք:

Ընդունելությանը մասնակցում էին նաեւ օտարերկրյա դեսպաններ, ռազմական կցորդներ, դիվանագիտներ, ամերիկահայ քաղաքական եւ կրոնական կազմակերպությունների ղեկավարներ:

Ներկաներին ողջունեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը եւ ռազմական կցորդ, գնդապետ Արմեն Սարգսյանը:
Տպել էջը