ԱԳՆ-ում Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման քննարկումների վերաբերյալ 4 փետրվար 2008թ.
04 փետրվարի, 2008Ս.թ. փետրվարի 4-8-ը Հայաստանում է գտնվելու ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պատվիրակությունը` բաղկացած ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի, միջազգային ռազմական անձնակազմի եւ ռազմավարական տնօրինության ներկայացուցիչներից` ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի եվրատլանտյան ինտեգրացիայի եւ գործընկերության տնօրինության քաղաքական հարցերի եւ անվտանգության քաղաքականության դեպարտամենտի պետ Յարոսլավ Սկոնիեչկայի գլխավորությամբ: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում են ԱԳ եւ Պաշտպանության փոխնախարարներ Արման Կիրակոսյանը եւ Արա Նազարյանը:
Այցի նպատակն է Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» եւ «Պլանավորման եւ վերանայման գործընթացի» գործընկերության նպատակների իրականացման ամենամյա գնահատումը:
Այսօր ԱԳՆ-ում սկսվեցին ՀՀ եւ ՆԱՏՕ-ի պատվիրակությունների միջեւ քննարկունմները, որոնք կտեւեն մինչեւ փետրվարի 8-ը:
Համագործակցության ծրագրերը վերաբերում են ՀՀ Զինված ուժերի արդիականացմանը, քաղաքական եւ ժողովրդավարական բարեփոխումներին:
Գնահատման այցի արդյունքում կմշակվի զեկույց, որը կներկայացվի ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, այնուհետեւ կքննարկվի առաջիկայում կայանալիք Հյուսիսատլանտյան խորհրդի եւ Հայաստանի համատեղ նիստի ընթացքում:
Հաշվի առնելով Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳ Ծ-ի բազմաթիվ նպատակների իրականացումը, գնահատման այցի ընթացքում քննարկվելու է ծրագրի վերանայման եւ 2008թ. ընթացքում ադապտացված ԱԳԳԾ-ի հաստատման հնարավորությունը: Նոր ծրագրում նախանշված կլինեն Հայաստան- ՆԱՏՕ համագործակցության վերանայված նպատակներ: