Հայաստանն ակտիվացնում է իր մասնակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում եւ ֆրանկոֆոն կառույցներում
02 փետրվարի, 2008Ս.թ. հունվարի 30-ին ֆրանկոֆոնիայի հարցերով ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին (Abdou Diouf):
Քրիստիան Տեր-Ստեփանյանը գլխավոր քարտուղարին ներկայացրեց ՖՄԿ-ի ասոցիացված անդամ դառնալուց հետո Հայաստանի ձեռնարկած քայլերը այդ շրջանակներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Զրույցի ժամանակ կարեւորվեց ոչ միայն անմիջականորեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցությունը, այլեւ ֆրանկոֆոն կառույցների աշխատանքներին հետեւողական մասնակցությունը: Այդ առումով գլխավոր քարտուղարը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանն արդեն դիմել է Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի (Assemblռe parlementaire de la Francophonie - APF) ասոցիավացված անդամ դառնալու համար:
Զրույցի ընթացքում Քրիստիան Տեր-Ստեփանյանը ներկայացրեց հայկական կողմի ակնկալիքը Հայաստանում ֆրանսերեն լեզու դասավանդողների վերապատրաստման հարցում ՖՄԿ-ի աջակցության, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնյաների եւ դիվանագետների համար ֆրանսերենի ուսուցման դասընթացներ կազմակերպելու հարցերում, ինչը դրականորեն ընդունվեց ՖՄԿ գլխավոր քարտուղարի կողմից: Պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ նպատակով կազմակերպելու ՖՄԿ առաքելության այցը Հայաստան: