Կիեւում Սերգեյ Փարաջանովի ցուցահանդեսի վերաբերյալ 1 փետրվար 2008թ. Ս.թ. 2008թ. հունվարի 30-ին Կիեւում

01 փետրվարի, 2008

Ս.թ. 2008թ. հունվարի 30-ին Կիեւում, Ուկրաինայի գեղարվեստի ազգային թանգարանում կայացավ աշխարահռչակ կինոռեժիսոր Սեգեյ Փարաջանովի ցուցահանդեսի բացման արարողությունը, որում ներկայացված են նրա երեւանյան թանգարանից բերված 55 աշխատանքներ:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ելույթներով հանդես եկան Սերգեյ Փարաջանովի երեւանյան թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, Ուկրաինայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Վասիլի Վովկունը, բանաստեղծներ Իվան Դռաչը եւ Իվան Ձյուբան, Փարաջանովի կինը` Սվետլանա Շերբատյուկը եւ որդին` Սուրեն Փարաջանովը:
Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Ուկրաինայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը, որը նշեց թե Սերգեյ Փարաջանովը մի յուրահատուկ հոգեւոր կամուրջ է հանդիսանում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ, որը եւս մի վառ նրբերանգ է ավելացնում երկու ժողովուրդների բազմադարյա մշակութային կապերի երփներանգ կտավին:

Ցուցահանդեսը կգործի հունվարի 30-ից մինչեւ մարտի 15-ը:
Տպել էջը