Բուխարեստում Հայաստանին եւ հայ ժողովրդի պատմությանը նվիրված միջոցառման վերաբերյալ 1 փետրվար 2008թ. Բո

01 փետրվարի, 2008

Բուխարեստի հնագույններից համարվող Ջորջե Կոշբուկի անվան ազգային քոլեջի (Colegiul National George Cosbuc) դահլիճում օրերս տեղի ունեցավ բարձր դասարանների համատեղ հատուկ դասաժամ` նվիրված Հայաստանին եւ հայ ժողովրդի պատմությանը, որը վարում էր պատմության ամբիոնի ղեկավար Իոսիֆ Մոգոշը (Iosif Mogos):

Ներկա էր Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը, որը քոլեջի ուսուցիչների եւ սաների առջեւ հանդես եկավ «Հայաստանի անցյալն ու ներկան» թեմայով ընդարձակ ելույթով` անդրադառնալով հայոց պատմության կարեւոր իրադարձություններին, Հայոց մեծ եղեռնի արհավիրքներին, 20 տարի առաջ սկիզբ առած ղարաբաղյան շարժմանն ու նույնքան տարի առաջ ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի դաժան ջարդերին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ լուծման հայկական կողմի տեսակետներին ու ջանքերին, անկախության 16 տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին:

Տպել էջը