Հայաստանի Հանրապետության եւ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ 31 հունվար 2008թ.

31 հունվարի, 2008

Ս.թ. հունվարի 30-ին Նյու Յորքում, ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչությունում կայացավ Հայաստանի Հանրապետության եւ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման պաշտոնական արարողությունը:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը ստորագրեցին ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ, դեսպան Ա. Մարտիրոսյանը եւ ՄԱԿ-ում Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության Մշտական ներկայացուցիչ, դեսպան Աբդերրահիմ Օուլդ Հադրամին:
Տպել էջը