ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Բակրաձեի հեռախոսազրույցի վերաբերյալ 31 հունվար 2008թ.

31 հունվարի, 2008

Ս.թ. հունվարի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի նորանշանակ ԱԳ նախարար Դավիթ Բակրաձեի հետ:

Զրույցի ընթացքում նախարար Օսկանյանը շնորհավորեց վրացի գործընկերոջը նշանակման կապակցությամբ: Երկուստեք վստահություն հայտնվեց, որ երկկողմ հարաբերությունների կշարունակեն զարգանալ ի շահ երկու երկրների ժողովուրդների:
Տպել էջը