ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելության անդամների հանդիպման վերաբերյալ 31 հունվար 2008թ.
30 հունվարի, 2008Ս.թ. հունվարի 31-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում նախագահական ընտրությունների դիտարկման ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական առաքելությանը ԵԽԽՎ փոխնախագահ Ջոն Պրեսկոտի (John Prescott ) գլխավորությամբ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նախագահական ընտրությունների նախապատրաստման ընթացքի մասին: ԵԽԽՎ պատվիրակները ներկայացրեցին իրենց տպավորությունները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահական թեկնածուների եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներից: