ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Իտալիայի խորհրդարանի անդամ Մերգերիտա Բոնիվերի հանդիպման վերաբերյալ 30 հունվար 2008թ.

30 հունվարի, 2008

Ս. թ. հունվարի 30-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Իտալիայի խորհրդարանի պատգամվոր Մարգերիտա Բոնիվերին:

Նշելով, որ հինգերորդ անգամ է այցելում Հայաստան (նախկինում նա փոխարտգործնախարարի կարգավիճակով էր գտնվել Հայատսանում) տիկին Բոնիվերը խնդրեց Հայաստանի աջակցությունը Ցուցահանդեսների միջազգային բյուրոյում «Էքսպո 2015-ի» համար Միլանի թեկնածությունը պաշտպանելու հարցում:

Նախարար Օսկանյանը տեղեկացրեց, որ Հայաստանն ավարտում է 1928թ.-ի Միջազգային ցուցահանդեսների մասին կոնվենցիային միանալու համար պահանջվող ներպետական ընթացակարգերը եւ կոնվենցիայի վավերացումից հետո կկարողանա մասնակցել «Էքսպո 2015-ի» ընտրություններին:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների, Իտալիայում խորհրդարանական ճգնաժամի հաղթահարման հեռանկարների, նախագահական ընտրությունների նախօրեին Հայաստանում ներքաղաքական իրավիճակի մասին:
Տպել էջը