Միացյալ Թագավորությունում Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված ամենամյա միջոցառմանը ՀՀ դեսպանի մասնակցության վերաբերյալ 30 հունվար 2008թ.
30 հունվարի, 2008Ս.թ. հունվարի 27-ին Միացյալ Թագավորության Միդլեսեքսի համալսարանում տեղի ունեցավ Հոլոքոսթի զոհերի հիշատակի ամենամյա միջոցառումը, որը մեծությամբ երկրորդն է ՄԹ-ում՝ համապետական միջոցառումից հետո:
Միջոցառումը կազմակերպվել էր Լոնդոնի Բարնեթ համայնքի ղեկավարության կողմից: Միջոցառմանը ներկա էին Բարնեթի համայնքի ղեկավար տիկին Մորին Բրաունը, Լոնդոնի քաղաքային խորհրդի անդամներ, Բարնեթի համայնքային խորհրդի ղեկավարներ, Հոլոքոսթի վերապրածներ եւ Լոնդոնի հրեական համայնքի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ եկեղեցական եւ մանկական երգչախմբեր:
Միջոցառման ընթացքում 1915թ. հայոց Ցեղասպանության վերաբերյալ ելույթով հանդես եկավ ՄԹ-ում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը: Իր ելույթում դեսպան Գաբրիելյանր զուգահեռներ անցկացրեց Հոլոքոսթի եւ հայոց Ցեղասպանության միջեւ, նշելով, որ ժամանակն է, որպեսզի Իսրայելը եւ ՄԹ-նը ճանաչեն 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունր: