ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հայաստանում Իսրայելի դեսպան Էհուդ Գոլի հանդիպման վերաբերյալ 29 հունվար 2008թ.

29 հունվարի, 2008

Ս. թ. հունվարի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի դեսպան պրն. Էհուդ Գոլին (Ehud Gol) եւ Իսրայելի ԱԳՆ-ի Եվրասիական վարչության փոխտնօրեն պրն. Իսրայել Մեյամիին (Israel Meiami):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր: Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ Իսրայելի փոխգործակցության մակարդակից` նշելով, որ առկա է մեծ ներուժ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար:

Դեսպանը խոսեց Հայաստանի գյուղատնտեսական եւ առողջապահական նախարարությունների հետ իրագործվող ծրագրերի մասին: Կարեւորեց նաեւ խորհրդարանական բարեկամության խմբերի կանոնավոր հանդիպումների կազմակերպումը:

Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում միջազգային զարգացումների շուրջ: Քննարկվեցին իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման ընթացքն ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացի հեռանկարները:
Տպել էջը