ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի եւ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վլադիմիր Գարկունի հանդիպման վերաբերյալ 24 հունվար 2008թ.

24 հունվարի, 2008

Ս.թ. հունվարի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանն ընդունեց ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վ. Գարկունին, որը Հայաստան է ժամանել փետրվարի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության աշխատանքների մեկնարկի առիթով:

Ողջունելով հյուրին` ԱԳ նախարարի տեղակալը կարեւորեց դիտորդական առաքելությունների մասնակցությունը ընտրություններին եւ վերահաստատեց ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Խոսելով Հայաստանում ընթացող նախընտրական գործընթացների եւ քարոզարշավի մասին` Վ. Գարկունն ասաց, որ տպավորված է ընթացող քաղաքական գործընթացների թափանցիկությամբ եւ օրենսդրության ընձեռած հնարավորություններով: Նա նաեւ տեղեկացրեց, որ ԱՊՀ կողմից ընտրությունները կդիտարկեն մոտ 150 դիտորդ` ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Ալեքսանդր Լեբեդեւի գլխավորությամբ:
Տպել էջը