Բրյուգեի Եվրոպական քոլեջի նախաձեռնությամբ կազմակերպված երեկույթի վերաբերյալ 22 հունվար 2008թ.

23 հունվարի, 2008

Ս.թ. հունվարի 19-ին Բելգիայի Բրյուգե քաղաքում գտնվող Եվրոպական քոլեջի ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպվել էր երեկույթ: Այս կրթօջախում իրենց մասնագիտական վերապատրաստումն են անցնում շուրջ 55 երկրի ներկայացուցիչ, որոնց թվում կան նաեւ հայ ուսանողներ:

Հիշյալ երեկույթը քոլեջում ավանդական է եւ նպատակ ունի երկրների պատվիրակություններից յուրաքանչյուրին հնարավորություն տալ ծանոթացնել իր ազգային խոհանոցին եւ մշակութային ոճին: Նախատեսվել էր, որ առաջինը ներկայանան Հարավային Կովկասի երկրները, Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան:

Ներկա գտնվող ուսանողներին իրենց կատարումներով հմայեցին համայնքային «Սեւան» մանկական ազգագրական պարի համույթի սաները: Միջոցառումը կազմակերպվել էր Բելգիայում ՀՀ դեսպանության օժանդակությամբ:

Տեղեկանք. Եվրոպական քոլեջը գործում է 1949թ-ից: Սա ակադեմիական կենտրոն է, որը զանազան երկրների բարձրագույն հաստատությունների շրջանավարտներին կամ երիտասարդ պաշտոնյաներին հնարավորություն է ընձեռում վերապատրաստում անցնել եվրոպական կառույցների հետազոտությունների դաշտում: Ուսանողներն իրենց գիտելիքները խորացնում են մասնավորապես իրավաբանություն, քաղաքական գիտություններ, միջազգային հարաբերություններ առարկաների գծով (www.coleurop.be): Ուսումնական ընթացիկ տարում Հայաստանին հատկացված տեղերը զբաղեցրել են հայրենի կրթօջախների հինգ շրջանավարտ:
Տպել էջը