Երիտասարդ դիվանագետների երդման արարողության վերաբերյալ 22 հունվար 2008թ. Ս.թ. հունվարի 22-ին տեղի ու
22 հունվարի, 2008Ս.թ. հունվարի 22-ին տեղի ունեցավ 2007թ. ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացած արտաքին մրցույթին հաղթած դիվանագետների երդման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի համաձայն 2007թ. հուլիսին անցկացված մրցույթի արդյունքում 7 անձինք ընդունվեցին աշխատանքի ԱԳՆ համակարգի դիվանագիտական պաշտոններում` 6 ամիս փորձաշրջանով:
Աշխատանքի ընդունված բոլոր 7 դիվանագետներն էլ հաջողությամբ անցել են փորձաշրջանը եւ այսօր ԱԳ նախարարի հրամանով նրանց շնորհվեց առաջին դիվանագիտկան` կցորդի աստիճանը:
Ելույթ ունենալով արարողությանը` ԱԳ նախարար Օսկանյանը շնորհավորեց նորանշանակ դիվանագետներին ստանձնած պաշտոնի կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց հետագա աշխատանքային գործունեությունում: