Վրաստանի նորընտիր նախագահի երդման արարողությանը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ 21 հունվար 2008թ. \
21 հունվարի, 2008Ս.թ. հունվարի 20-ին տեղի ունեցավ Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց ՀՀ կառավարական պատվիրակությունը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ:
Հանդիսավոր արարողության ընթացքում նախարար Օսկանյանը շնորհավորեց Վրաստանի նախագահին ընտրվելու կապակցությամբ` փոխանցելով ՀՀ նախագահի ողջույնները:
Թբիլիսիում գտնվելու ընթացքում նախարար Օսկանյանը հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Բրիշամբոյի եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսի հետ:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը շոշափվեցին ՀՀ նախագահական ընտրություններին, մասնավորապես ԵԱՀԿ կողմից իրականացվող դիտորդական առաքելությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները քննարկվցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած վերջին այցի արդյունքները:
Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցչի հետ նախարար Օսկանյանը քննարկեց Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) կատարման ընթացքը եւ տարվա երկրորդ կեսին նորացված ԱԳԳԾ մշակման հեռանկարները: Կողմերը դրական գնահատեցին վերջին շրջանում ակտիվ քաղաքական երկխոսությունը Հայաստանի եւ Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյաների միջեւ: Ռ. Սիմոնսը ներկայացրեց նաեւ ապրիլին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրակարգային հարցերը եւ ՆԱՏՕ-ի գործակցությունը ԱՊՀ տարածաշրջանի գործընկերների հետ: