ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանի եւ Սլովակիայի պատվիրակության հանդիպման վերաբերյալ 18 հունվար 2008թ. Ս.թ.

18 հունվարի, 2008

Ս.թ. հունվարի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց եռօրյա այցով Հայաստան ժամանած Սլովակիայի պատվիրակությանը, Սլովակիայի նախկին վարչապետ, Սլովակ-ռուսական միության նախագահ Յան Չարնոգուրսկու գլխավորությամբ:

Պատվիրակության կազմում էին Սլովակիայի ֆինանսների առաջին փոխնախարար Կաժիմիր Պետերը, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ
Կոնդրոտ Մարոշը, Արդարադատության ակադեմիայի նախագահ, դատախազ Լաուկո Մարտին, այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանը շնորհակալություն հայտնեց պրն. Չարնոգուրսկուն 2004թ. նոյեմբերին Սլովակիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման կապակցությամբ:

Գոհունակություն հայտնելով հայ-սլովակյան հարաբերությունների ներկա մակարդակից` կողմերը քննարկեցին դրանց զարգացման հետագա ծրագրերը` առանձնահատուկ նշելով իրավապայմանագրային դաշտի զարգացման կարեւորությունը: Քննարկվեցին նաեւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցեր: Հանդիպման ավարտին նախարար Օսկանյանը պարգեւատրեց պրն. Չարնոգուրսկուն «Մխիթար Գոշ» շքանշանով:

Ծրագրված են նաեւ պատվիրակության հանդիպումները ՀՀ եւ ԼՂՀ բարձրաստիճան պաշտոնյաների, Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:

Տպել էջը