ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանի եւ Պարենի համաշխարհային ծրագրիհայաստանյան նորանշանակ ներկայացուցչի հանդիպման վերաբերյալ 18 հունվար 2008թ.

18 հունվարի, 2008

Ս.թ. հունվարի 18-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ, World Food Program) հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ ղեկավար Մարիա Դոլորես Կաստրո Բենիտեսին (Maria Dolores Castro Benites):

Ողջունելով հյուրին` նախարար Օսկանյանը շնորհավորեց նրան ՊՀԾ նման հեղինակավոր կազմակերպության հայաստանյան գրասենյակը գլխավորելու կապակցությամբ եւ բարձր գնահատեց ՊՀԾ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Իր հերթին, տիկին Կաստրո Բենիտեսն ասաց, որ տպավորված է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի արդյունքներով եւ բարձր է գնահատում ՀՀ կառավարության եւ Պարենի ծրագրի միջեւ հաստատված համագործակցությունը:
Տպել էջը