ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հանդիպման վերաբերյալ 17 հունվար 2008թ. \

17 հունվարի, 2008

Ս.թ. հունվարի 11-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր ավանդական ամանորյա ընդունելություն եւ հատուկ տոնական համերգ հայ երաժիշտներ` երգչուհի Նունե Կարապետյանի եւ դաշնակահար Լեւոն Հովսեփյանի մասնակցությամբ:

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը ողջունել եւ շնորհավորել է ներկաներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Այնուհետեւ դեսպանը բեմ է հրավիրել երաժիշտներին, որոնք ներկայացրել են հայկական եւ համաշխարհային դասական եւ ժողովրդական երաժշտության նմուշները: Համերգին հաջորդել է տոնական ընդունելություն:

Հայաստանի դեսպանատանը կայացած միջոցառմանը ներկա են գտնվել Վաշինգտոնի ամերիկահայ կազմակերպությունների ղեկավարներ, ամերիկահայ համայնքի բազմաթիվ անդամներ:

Տպել էջը