ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ 21 հունվար 2008թ.
17 հունվարի, 2008Ս.թ. հունվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բ. Ֆասիեին, Մ. Բրայզային եւ Յու. Մերզլյակովին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեղեկություններ հաղորդեցին Ստեփանակերտում Արցախի իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին եւ կիսեցին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում դիտարկումից ստացված տպավորությունները:
Նախարար Օսկանյանը եւ համանախագահները անդրադարձան բանակցային փաստաթղթի` կողմերի միջեւ չհամաձայնեցված հարցերին: