ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ 15 հունվար 2008թ.
15 հունվարի, 2008Ս.թ. հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բ. Ֆասիեին, Մ. Բրայզային եւ Յու. Մերզլյակովին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ներկայացրեցին նախօրեին Բաքվում Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած բանակցությունների արդյունքները:
Նախարար Օսկանյանը համանախագահներին փոխանցեց ՀՀ մոտեցումները 2007թ. նոյեմբերին Մադրիդում համանախագահների կողմից ներկայացված փաստաթղթի վերաբերյալ: