Հայաստանում իրականացվելիք «Շուկայական հնարավորություն ֆերմերներին» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման վերաբերյալ 10 հունվար 2008թ.
10 հունվարի, 2008Ս.թ. հունվարի 8-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը եւ
ՄԱԿ-ի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) նախագահ Լեննարդ Բագեն ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ IFAD-ի միջեւ «Շուկայական հնարավորություն ֆերմերներին» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը, որի համաձայն Հայաստանին կտրամադրվի 11.9 միլիոն դոլար` մասնավորապես, գյուղերի եւ գյուղական ասպարեզում փոքր ձեռնարկությունների զարգացման նպատակով:
Համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը նախորդեց դեսպան Ռ. Շուգարյանի հանդիպումը Լ. Բագեի հետ եւ IFAD-ի Հայաստանի եւ տարածաշրջանի պատասխանատու, ծրագրի ղեկավար Հենինգ Պեդերսենը :
Քննարկվեցին տնտեսական բարեփոխումների, գյուղական զարգացմանն ուղղված ծրագրերի, տարածաշրջանային մակարդակով զարգացումների եւ միջազգային տնտեսական ծրագրերում Հայաստանին ընդգրկելու հարցերը: